ԱՄՆ-ում գետում ահռելի սառցե սկավառակ է առաջացել՝ նմանվելով Լուսնի ուշագրավ արտացոլման (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ Մեն նահանգի Ուեսթբրուք քաղաքով հոսող գետում հայտնվել է ահռելի սառցե սկավառակ, որին նայելիս տպավորություն է ստեղծվում, թե Լուսինն «ընկել» է գետի մեջ կամ էլ ջրի մակերևույթին արտացոլվել է Երկրի արբանյակի ահռելի պատկերը:
Ինչպես նշում է The Guardian-ը, սկավառակը գոյացել է անցած հանգստյան օրերին՝ առաջացնելով բնակիչների հետաքրքրությունը:
Հայտնի է, որ սառցե օբյեկտի տրամագիծն ավելի քան 90 մ է:
Սովորաբար սառցե սկավառակները հանդիպում են Արկտիկական շրջանում, Սկանդինավիայում ու Կանադայում: Դրանք գոյանում են գետերի այն հատվածներում, որտեղ հոսող ջուրն ուժով պոկում է սառույցներն ու դրանք այնքան պտտում, մինչև որ նման սկավառակներ են ձևավորվում:













