Ուիլ Սմիթին և Մարտին Լոուրենսին առաջին անգամ նկատել են «Վատ տղաները 3» ֆիլմի նկարահանման հրապարակում (լուսանկարներ)

00:36 • 16.01.19

Հոլիվուդյան հայտնի դերասաններ Ուիլ Սմիթը և Մարտին Լոուրենսը վերամիավորվել են «Վատ տղաները» ֆիլմի շարունակությունը նկարահանելու համար:

Ինչպես գրում է Daily Mail-ը, 50-ամյա ռեփեր Սմիթին և 53-ամյա Լոուրենսին առաջին անգամ միասին են նկատել Ատլանտայում «Վատ տղաները 3» ֆիլմի նկարահանման հրապարակում:

Ինչպես երևում է հրապարակված կադրերից, Սմիթն արդեն նկարահանվել է մի քանի տեսարաններում Մայք Լոուրիի կերպարով:

Հանրահայտ մարտաֆիլմի նոր մասը նկարահանելու մասին առաջին անգամ դերասանները հայտնել էին նոյեմբերին՝ համատեղ լուսանկար հրապարակելով Սանտա Մոնիկայից:

Անցյալ ամիս Variety-ն հայտնել էր, որ Սմիթին և Լոուրենսին նկարահանման հրապարակում կմիանան Վանեսա Հաջենսը, Չարլզ Մելթոնը և Ալեքսանդր Լյուդվիգը:





 

Ուիլ Սմիթին և Մարտին Լոուրենսին առաջին անգամ նկատել են «Վատ տղաները 3» ֆիլմի նկարահանման հրապարակում (լուսանկարներ)