Մեծ Բրիտանիայի խորհրդարանը տապալել է Brexit-ի հարցով համաձայնագիրը
Բրիտանացի օրենսդիրները մերժել են Մեծ Բրիտանիայի` Եվրամիությունից դուրս գալու համաձայնագիրը, որի շուրջ Լոնդոնն ու Բրյուսելը բանակցել են մոտ 1,5 տարի: Brexit-ին կողմ է քվեարկել 432 խորհրդարանականներից 202-ը միայն:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խոստովանել է, որ խորհրդարանում Brexit-ի նախագծի տապալումից հետո առաջին հարցը, որը պետք է հստակեցվի, հետևյալն է` արդյոք երկրի խորհրդարանը վստահում է կառավարությանը:
Նրա խոսքով` եթե պատասխանը դրական է, ապա ինքը երկուշաբթի կներկայացնի հետագա գործողությունների ծրագիր:
«Ակնհայտ է, որ խորհրդարանը չի աջակցում համաձայնագրին, սակայն պարզ չէ նաև, թե ինչին է աջակցում», - ասել է Թերեզա Մեյը համաձայնագրի քվեարկությունից հետո: «Հիմա անհրաժեշտ է պարզել`արդյոք խորհրդարանը նախկինի պես վստահում է կառավարությանը», - նշել է վարչապետը:
Նա ասել է, որ երեք օրվա ընթացքում կներկայացնի Brexit-ի նոր ծրագիր և կոչ արել խորհրդարանին աշխատել կառավարության հետ` ապահովելու Մեծ Բրիտանիայի` ԵՄ-ից դուրս գալու գործընթացը:










