ԱՄՆ-ում գրադարանավարուհին բարդու բնում յուրօրինակ փոքրիկ գրադարան է ստեղծել (լուսանկարներ, տեսանյութ)

09:12 • 16.01.19

ԱՄՆ-ի Այդահո նահանգում Շարալի Արմիթիջ Հոուադ անունով գրադարանավարուհին բարդու բնում յուրօրինակ գրադարան է ստեղծել, գրում է hevintagenews.com կայքը:

Իր այգու՝ արդեն 110 տարեկան բարդին չորացած է եղել: Կինն այն ամբողջությամբ հատելու փոխարեն փորել է դրա բունը՝ ներսում փոքրիկ գրադարան ստեղծելով, որտեղից բոլոր ցանկացողները կարող են գրքեր վերցնել:


Կնոջ խոսքով՝ գարնանը, բույսերով ու ծաղիկներով շրջապատված, զարմանահրաշ գրադարանն ավելի գեղեցիկ տեսք կունենա:

 

 











ԱՄՆ-ում գրադարանավարուհին բարդու բնում յուրօրինակ փոքրիկ գրադարան է ստեղծել (լուսանկարներ, տեսանյութ)