Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ. ԱԳՆ մամուլի խոսնակ

12:04 • 16.01.19

Մեկնարկեց Հայաստանի ԱԳ նախարարի ԺՊ Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Նշենք, որ այսօր նախատեսված է նաև հանդիպում ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարի ու Ադրբեջանի ԱԳ նախարարի միջև:

Հիշեցնենք, որ Հայաստանի արտգործնախարարի ԺՊ Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի վերջին հանդիպումը եղել է դեկտեմբերի 5-ին Միլանում: Մնացականյան-Մամեդյարով երկրորդ հանդիպումը տեղի էր ունեցել այս տարվա սեպտեմբերի 27-ին՝ Նյու Յորքում։ Հայաստանում ժողովրդական շարժման արդյունքում տեղի ունեցած իշխանափոխությունից և նոր կառավարության ձևավորումից հետո Մնացականյանն ու Մամեդյարովն առաջին անգամ հանդիպել են նախորդ տարվա հուլիսին՝ Բրյուսելում։