Nike-ը քուղերն ինքնուրույն կապող, հավելվածով կառավարվող մարզակոշիկներ է ներկայացրել (լուսանկարներ, տեսանյութ)

13:57 • 16.01.19

Ամերիկյան Nike ընկերությունը ներկայացրել է «Վերադարձ դեպի ապագա» ֆիլմի մոտիվներով ստեղծված նոր մարզակոշիկներ, որոնց քուղերն ինքնակապվող են:

Ինչպես նշում է Daily Mail-ը, 350 դոլար արժողությամբ Nike Adapt BB մարզակոշիկները կառավարվում են սմարթֆոնի հավելվածի միջոցով:

Դրանք նախատեսված են բասկետբոլ խաղալու համար: Մարզակոշիկների քուղերն ավտոմատ կերպով կապվում կամ արձակվում են կոճակի մի հպումով, կամ էլ հավելվածի միջոցով:

Նորույթը վաճառքում կհայտնվի փետրվարի 17-ից, ու ակնկալվում է, որ առաջին խմբաքանակն անմիջապես կսպառվի:

Ընկերության մասնագետները նշել են, որ կրողները կարող են հատուկ կարգավորումների միջոցով որոշել, թե որքան պինդ ու ձիգ պետք է քուղերը կապվեն:

Հայտնի է, որ նախքան այս, մարզակոշիկները փորձարկել են պրոֆեսիոնալ բասկետբոլիստներն ու գոհ են մնացել:

 

 

Users can programme different settings that dictate on how the laces are tied, such one setting for playing a basketball game and one for just lounging in.

The shoes will require charging, and each pair will come with a recharging mat.

To finalise the design, Nike's design team invited an elite group of professional players, including Boston Celtics small forward Jayson Tatum, to Nike World Headquarters in Oregon

Nike-ը քուղերն ինքնուրույն կապող, հավելվածով կառավարվող մարզակոշիկներ է ներկայացրել (լուսանկարներ, տեսանյութ)