Համացանցում 700 մլն էլեկտրոնային փոստի հասցե և գաղտնաբառ է հայտնաբերվել

23:43 • 17.01.19

Համացանցում ավելի քան 87 գիգաբայթ անձնական տվյալներ են հրապարակվել, որոնց թվում՝ էլեկտրոնային փոստի հասցեներ և 21 մլն գաղտնաբառ:

Ինչպես հաղորդում է Wired պարբերականը, տվյալների արտահոսքը պատահաբար նկատել է անվտանգության փորձագետ Թրոյ Հանթը: Փորձագետը պնդում է, որ հայտնաբերել է 700 մլն էլեկտրոնային փոստի հասցե և 21 մլն գաղտնաբառ պարունակող արխիվը:

Էլեկտրոնային փոստին, որոնց տվյալները հայտնվել են համացանցում, հասանելիություն ստանալու համար հանցահենները պետք է պարզապես համադրեն էջի մուտքանունի և գաղտնաբառի տվյալները:

Մասնագետը խորհուրդ է տալիս գաղտնաբառերը փոխելիս չանտեսել անվտանգության կանոնները: Նշվում է, որ 2018-ի ամենատարածված գաղտնաբառերից է 123456 համադրությունը:

 

Համացանցում 700 մլն էլեկտրոնային փոստի հասցե և գաղտնաբառ է հայտնաբերվել