Motorola-ն կներկայացնի հայտնի RAZR հեռախոսի՝ ճկվող էկրանով նոր մոդելը

14:44 • 17.01.19

2000-ական թվականների սկզբին Motorola ընկերության RAZR բացվող-փակվող հեռախոսը համարվում էր ամենաառաջադեմ ու պահանջված մոդելներից:

Ինչպես նշում է The Verge-ը, մոտ 15 տարի անց ընկերությունը պատրաստվում է ներկայացնել դրա նոր տարբերակը՝ այս անգամ արդեն գերարդիական ճկվող էկրանով:

Նորույթը կարժենա 1500 դոլար ու կարող է ներկայացվել փետրվարի սկզբին:

Պարբերականը նկատում է, որ օրիգինալ RAZR-ն ամենապահանջված բջջային հեռախոսներից էր, ուստի Motorola-ն ձեռք բերած Lenovo ընկերությունը հույս ունի դրա ժամանակակից տարբերակի միջոցով եկամուտ ստանալ:

Սարքի տեխնիկական բնութագրի, ինչպես նաև անվան վերաբերյալ տեղեկություն չկա:

Մինչդեռ Daily Mail-ը հավելում է, որ սկզբնական խմբաքանակում ներառված կլինի 200 000 նմուշ: Նշվում է նաև, որ հեռախոսը փորձարկման փուլում է:

 

After being buried in a digital grave since 2008, Lenovo-owned Motorola is set to revive the world's most popular flip phone with a $1,500 version that includes a folding screen

Motorola was never able to reproduce the popularity of the original Razr V3, which went from being a high-end status symbol to even more ubiquitous than BlackBerry phones

The Razr was released as a high-end device, with soccer star David Beckham touting it early on. It was later dethroned after Apple debuted the iPhone in 2007 with a flashy touchscreen

Motorola-ն կներկայացնի հայտնի RAZR հեռախոսի՝ ճկվող էկրանով նոր մոդելը