Օգտատերերը հայտնել են WhatsApp-ի աշխատանքում խափանումների մասին
WhatsApp-ի օգտատերերը հայտնել են մեսենջերի աշխատանքում խափանումների մասին: Այս մասին հաղոդում է TACC-ը՝ վկայակոչելով Down Detector պարտալը, որը հետևում է հայտնի ինտերնետային ռեսուրսներում խափանումներին:
«WhatsApp-ի աշխատանքում խնդիրները նկատվում են ԱՄՆ-ի արևելյան ափի ժամանակով ժամը 13:17-ից (երևանյան ժամանակով ժամը 22:17-ից)», - ասվում է հաղորդագրության մեջ:
Խափանումների մասին բողոքների մեծ մասը (41%) վերաբերում են միացման հետ կապված խնդիրներին: Օգտատերերի մի մասի մոտ խնդիրների էին առաջանում հաղորդագրություններ ուղարկելիս կամ ստանալիս, իսկ ոմանք էլ (23%) չէին կարողանում գրանցվել կամ մուտք գործել իրենց հաշիվներ:
Խափանումների վերաբերյալ առավել շատ բողոքներ են գրանցվել Մեծ Բրիտանիայից, Նիդերլանդներից, Գերմանիայից, Իսպանիայից, Ավստրիայից, Շվեյցարիայից, ինչպես նաև ԱՄՆ-ից, Մեքսիկայից, Բրազիլիայից ու Չիլիից:










