Xiaomi-ն ցուցադրել է իր առաջին ճկվող սմարթֆոնը (տեսանյութ)

22:47 • 23.01.19

Չինական Xiaomi ընկերությունը ցուցադրել է իր առաջին ճկվող սմարթֆոնը: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, սմարթֆոնը պատկերող տեսանյութը համացանցում հրապարակել է ընկերության համահիմնադիր և նախագահ Լին Բինը:

Հրապարակված հոլովակում վերջինս ուղղահայաց դիրքով պահած գաջեթի էկրանին տեսանյութ է դիտում, որից հետո շրջում է սմարթֆոնն ու ծալում կողքերից և շարունակում դիտել տեսանյութը:

Ընկերության նախագահի խոսքով՝ այդ սմարթֆոնը կդառնա առաջին բջջային սարքավորումը՝ կրկնակի ծալման տեխնոլոգիայով: Նորույթում համադրվում են պլանշետի և սմարթֆոնի գործառույթները:

Սմարթֆոնը դեռևս անվանում չունի: Անվանման հնարավոր տարբերակներն են Xiaomi Dual Flex և Xiaomi MIX Flex:

Տեսանյութը՝ այստեղ:

 

Xiaomi-ն ցուցադրել է իր առաջին ճկվող սմարթֆոնը (տեսանյութ)