«Արյունոտ» գերլուսնի ամբողջական խավարման ժամանակ Լուսնի մակերևույթին մոտեցող երկնաքար է նկատվել (տեսանյութ)
Հունվարի 21-ին դիտված Լուսնի ամբողջական խավարման ժամանակ աստղաֆիզիկոսների աստղադիտակը երկնային մարմնի մակերևույթին մոտեցող երկնաքար է նկատել, գրում է Daily Mail-ը: MIDAS համակարգի գիտաշխատողները հաստատել են տեղեկությունը:
«Արյունոտ» լուսինն այս տարվա առաջին գերլուսինն է եղել, որի ժամանակ Լուսինը գտնվել է Երկրին ամենամոտ կետում, ինչի պատճառով էլ առանձնապես մեծ է երևացել:
Գերլուսնի ամբողջական խավարումը տեսանելի է եղել Հյուսիսային և Հարավային Ամերիկաների, Գրենլանդիայի, Իսլանդիայի, Նորվեգայի, Շվեդիայի, Պորտուգալիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Իսպանիայի երկնքում: Երևույթին հետևելու հնարավորություն չեն ունեցել Ասիայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի բնակիչները:
Լուսնի հաջորդ լրիվ խավարումը կդիտվի 2021թ.-ի մայիսի 26-ին:










