Սորոսը զգուշացրել է «ավտորիտար ռեժիմ» համարվող Չինաստանի կողմից արհեստական բանականության կիրառման լուրջ վտանգի մասին

11:58 • 25.01.19

Միլիարդատեր Ջորջ Սորոսը զգուշացրել է ավտորիտար ռեժիմների կողմից, ինչպես, օրինակ, Չինաստանն է, արհեստական բանականության կիրառման լուրջ վտանգի մասին: Նա Չինաստանի ղեկավար Սի Ձինփինին ժամանակակից ժողովրդավարական հասարակությունների ամենավտանգավոր հակառակորդ է անվանել:

 


Ինչպես գրում է Bloomberg-ը, այդ մասին Սորոսը խոսել է Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ:


«Արհեստական բանականության մշակած վերահսկողության լծակներն անմիջական առավելություն են տալիս տոտալիտար ռեժիմներին բաց հասարակությունների նկատմամբ», - ասել է միլիարդատերը՝ շեշտելով, որ թեև Չինաստանն ավտորիտար ռեժիմի միակ օրինակը չէ աշխարհում, սակայն այն «անկասկած ամենահարուստն է, ուժեղը և ամենազարգացածը մեքենայական ուսուցման և արհեստական բանականության զարգացման հարցում:

Սորոսի խոսքով՝ Պեկինը մշակում է տվյալների կենտրոնացված բազա, որը թույլ կտա օգտագործել ալգորիթմներ՝ պարզելու համար՝ արդյոք մարդը որևէ վտանգ է ներկայացնում միակուսակցական համակարգի համար:


Ու թեև Չինաստանում «սոցիալական վարկանշային համակարգը» դեռ նոր է զարգանում, միլիարդատիրոջ կարծիքով, այն «ենթարկեցնելու է մարդու ճակատագիրը միակուսակցական պետության շահերին՝ պատմության մեջ աննախադեպ մեթոդներով»:

Սորոսը զգուշացրել է «ավտորիտար ռեժիմ» համարվող Չինաստանի կողմից արհեստական բանականության կիրառման լուրջ վտանգի մասին