Facebook-ը մտադիր է միավորել Messenger-ը, Instagram-ն ու WhatsApp-ը

17:59 • 26.01.19

Ամերիկյան The New York Times պարբերականի տվյալներով՝ աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքի ղեկավարությունը պատրաստվում է Facebook Messenger, WhatsApp և Instagram հավելվածների խոր ինտեգրմամբ զբաղվել:

Ընկերության հիմնադիր-ղեկավար Մարկ Ցուկերբերգը նպատակ ունի նորարարությունների արդյունքում հիշյալ հավելվածների օգտատերերին հնարավորություն տալ իրար մեջ հաղորդագրություններ ուղարկել ու դա անել միանգամայն անվտանգ պայմաններում:

Սա նշանակում է, որ օրինակ՝ Instagram-ի օգտատերն առանց որևէ խնդրի կկարողանա հաղորդագրություն ուղարկել WhatsApp-ին կամ Facebook Messenger-ին:

Facebook-ը մտադիր է այս նորարարությունը գործարկել 2019-2020թթ.:

Facebook-ը մտադիր է միավորել Messenger-ը, Instagram-ն ու WhatsApp-ը