Հայտնի է, թե երբ կներկայացվեն Nokia-ի նոր սմարթֆոնները

18:17 • 27.01.19

Ֆիննական Nokia ընկերությունը հայտնել է, թե երբ կկայանա իր նոր սմարթֆոնների շնորհանդեսը: Ինչպես հայտնում է Life.ru-ն՝ վկայակոչելով HMD Global-ի գլխավոր տնօրենի թվիթերյան հաղորդագրությունը, դա տեղի կունենա փետրվարի 24-ին Բարսելոնայում կայանալիք Mobile World Congress ցուցահանդեսի ժամանակ:

Ընկերությունից չեն հստակեցրել, թե ինչ մոդելներ են ներկայացվելու: Հնարավոր է՝ դրանցից մեկը կլինի հինգ տեսախցիկով համալրված Nokia 9 PureView սմարթֆոնը, որը մի քանի անգամ ցուցադրվել է համացանցում հրապարակված լուսանկարներում:

Մեկ այլ աղբյուրի հաղորդմամբ՝ ապրանքանիշը կցուցադրի նաև իր առաջին «անցքով» սմարթֆոնը: Նման դիզայնով թողարկված առաջին սմարթֆոնը եղել է Honor View 20-ը:

 

 

Հայտնի է, թե երբ կներկայացվեն Nokia-ի նոր սմարթֆոնները