Աստղագետները Կոյպերի գոտում 2,4 կմ լայնությամբ քարե բեկոր են հայտնաբերել

12:10 • 29.01.19

Ճապոնիայի ազգային աստղադիտարանի հետազոտական թիմն Արեգակնային համակարգի Կոյպերի գոտում քարե բեկոր է հայտնաբերել, որի լայնությունը 2,4 կմ-ի է հասնում, գրում է Daily Mail-ը:

Օբյեկտը հայտնաբերվել է Արեգակնային համակարգի ամենածայրամասային Նեպտուն մոլորակից այն կողմ՝ Կոյպերի գոտում, որը բաղկացած է հիմնականում Արեգակնային համակարգի ձևավորումից հետո մնացած փոքր մարմիններից:

«Սա մեր փոքր ծրագրի համար իսկական հաղթանակ է: Մեր թիմը միջազգային մեծ ծրագրերի բյուջեի 0,3%-ից էլ պակաս բյուջե ուներ, սակայն մեզ հաջողվեց այնպիսի բացահայտում անել, որը մեծ ծրագրերին չի հաջողվում»,- ասել է հետազոտական խմբի ղեկավար, աստղագետ Կո Արիմացուն՝ հավելելով, որ այժմ թիմն իր համակարգը գործի կդնի Կոյպերի գոտու հետագա ուսումնասիրությունների համար:

Գիտնականների պնդմամբ՝ քարե բեկորը կարող է օգնել Արեգակնային համակարգի ձևավորման վերաբերյալ նոր բացահայտումներ անելուն: 

 

 

 

Աստղագետները Կոյպերի գոտում 2,4 կմ լայնությամբ քարե բեկոր են հայտնաբերել