Գիշերն Instagram-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել, խնդիրը վերացվել է

11:12 • 29.01.19

Instagram սոցցանցի օգտատերերն այս գիշեր տասնյակ հազարավոր բողոքներ են հղել հավելվածի աշխատանքի խափանման հետ կապված, այս մասին հայտնում է համացանցային հայտնի ռեսուրսների խափանումներին ու խոտաններին հետևող Downdetector կայքը:

Ընդ որում՝ օգտատերերի 47 տոկոսը խնդիր է ունեցել լրահոսի թարմացման հետ կապված, 33 տոկոսը բողոքել է անձնական հաշիվ մուտք գործել չկարողանալուց, 18 տոկոսն էլ հայտնել է Instagram-ի վեբ տարբերակի հետ կապված տեխնիկական խնդիրների մասին:

Downdetector-ի տվյալների համաձայն՝ ամենաշատ բողոքները գրանցվել են ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Պորտուգալիայից, Չիլիից, Արգենտինայից, Մեծ Բրիտանիայից, Իսրայելից, Ճապոնիայից և Ֆիլիպիններից:

Ավելի ուշ Instagram-ից նույնպես տեղեկացրել են հավելվածի աշխատանքում խափանման մասին, ժամեր անց սոցցանցի թվիթերյան էջը տեղեկացրել է, որ խնդիրը լուծված է:

Գիշերն Instagram-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել, խնդիրը վերացվել է