Նորվեգիայի կառավարությունը ծրագրում է ստորջրյա թունել կառուցել (լուսանկարներ)
Նորվեգիայի կառավարությունը երկրի արևմտյան ափի երկայնաքով, որտեղ բնակվում է Նորվեգիայի 5,3 մլն բնակչության մեկ երրորդը, ստորջրյա թունել կառուցելու ծրագիր է մշակում, հաղորդում է CNN-ը:
Երկրի հյուսիսային Թրոնդհեյմ քաղաքից հավարային Կրիստիանսանդ քաղաք գնալու համար այժմ 21 ժամ է պահանջվում, ընդ որում հարկավոր է 7 անգամ փոխել գնացքը, իսկ քաղաքների միջև հեռավորությունը 1100 կմ է:
Այս ուղևորությունը կիսով չափ կրճատելու համար Նորվեգիայի կառավարությունը որոշել է 40 մլրդ դոլար արժողությամբ ենթակառուցվածքային նախագիծ իրականացնել: Նախատեսվում է, որ թունելը կառուցվելու է 30 մետր խորության վրա:
Նորվեգիայի իշխանությունների կանխատեսմամբ՝ թունելի կառուցումը կավարտվի մինչև 2050թ.:
Աղբյուրը նկատում է, որ ջրի տակ թունել կառուցելու գաղափարը բոլորովին էլ նոր չէ: 1882թ.-ին բրիտանացի ռազմածովային ճարտարապետ Էդուարդ Ռիդը Լա Մանշ նեղուցի երկայնքով նման թունելի կառուցման առաջարկ էր արել, որը, սակայն, չէր ընդունվել:
Հայտնի է, որ նման ծրագրեր քննարկվում են նաև Չինաստանում, Հայավային Կորեայում և Իտալիայում:














