Facebook-ն ու Twitter-ը ջնջել են Իրանի, Ռուսաստանի և Վենեսուելայի հետ կապված հազարավոր էջեր
Facebook և Twitter ընկերությունները հայտարարել են, որ ջնջել են հազարավոր էջեր՝ կապված Իրանի, Ռուսաստանի և Վենեսուելայի հետ, գրում է The Guardian-ը։
Նշվում է, որ ջնջված էջերը «համակարգված գործողություններ» էին իրականացնում։
Ընդհանուր առմամբ, Facebook-ը հեռացրել է 783 էջ, խումբ ու հաշիվ, որոնք իրանական պետական լրատվամիջոցների հրապարակած տեղեկությունների տարածմամբ են զբաղվել:
Հաշիվներից որոշներն ակտիվ են եղել 2010թ. ի վեր ու ունեցել են մոտ 2 մլն հետևորդ: Դրանք տարածել են այնպիսի հրապարակումներ, որոնք իրանամետ են եղել, քննադատել են Արևմուտքին, Սաուդյան Արաբիային և Իսրայելին:
Twitter-ն իր հերթին հայտարարել է, որ ջնջել է Ռուսաստանի, Իրանի և Վենեսուելայի հետ կապված հազարավոր «ուղղորդված» հաշիվներ:










