Համացանցում է հայտնվել նորարարական ճկվող էկրանով Samsung Galaxy F-ի վերաբերյալ հոլովակը (տեսանյութ)
Համացանցում է հայտնվել նորարարական ճկվող էկրանով Samsung Galaxy F սմարթֆոնի վերաբերյալ հոլովակը:
Ինչպես նշում է korrespondent.net-ը, թեև հոլովակը ոչ պաշտոնական աղբյուրով է հրապարակվել, սակայն այն պաշտոնականն է, և դրա իսկության վերաբերյալ կասկած չկա:
Հետաքրքրական է, որ հոլովակում ներկայացած է ոչ միայն ճկվող էկրանով, այլև ընկերության նոր 5G սմարթֆոնը: Բացի այդ, ներկայացվում են նոր սարքերի AR հնարավորությունները:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, Galaxy F ճկվող հեռախոսը վաճառքում կհայտնվի մարտին ու կարժենա 1770 դոլար:
Ի տարբերություն Samsung-ի մյուս սմարթֆոնների, այս մեկը զանգվածային շուկայի համար նախատեսված չի լինի ու կլինի էքսկլյուզիվ մոդել:
Ճկվող հեռախոսն ունի երկու էկրան, ինչի շնորհիվ փակված վիճակում այն կարելի է օգտագործել որպես հասարակ սմարթֆոն, մինչդեռ բացելու դեպքում այն վերածվում է 7,3 դյույմ անկյունագծով էկրանով հարմար պլանշետի:
Samsung-ը ճկվող մեխանիզմը փորձարկել է ավելի քան 200 000 անգամ, ինչը նշանակում է, որ այն շատ դիմացկուն է և չի խափանվի:










