Գիտնականները պարզել են՝ ով է եղել պատմության ամենահարուստ մարդը

19:10 • 01.02.19

Ամերիկյան Իլինոյս նահանգի Հյուսիսարևմտյան համալսարանի պատկերասրահում ներկայացվել է «Կատալոնական ատլաս» միջնադարյան ձեռագրի վերարտադրությունը, որում, ինչպես ենթադրում են գիտնականները, պատկերված է պատմության ամենահարուստ մարդը:

Ինչպես գրում է РИА Новости-ն՝ հղում անելով գիտական աղբյուրին, քարտեզն ստեղծվել է 1375-ին Մալյորկա միջերկրածովյան կղզում: Քարտեղի կենտրոնում առևտրային ճանապարհների խաչմերուկում պատկերված է արևմտաաֆրիկյան թագավոր Մանսա Մուսան, որը ոսկե մետաղադրամ է պահում ձեռքում:

Մանսա Մուսան 9-րդ դարի առաջին կեսին շուրջ 30 տարի կառավարել է Արևմտյան Աֆրիկայում գտնվող Մալի պետությունը: Ցուցադրության կազմակերպչի խոսքով՝ Մուսան ամբողջությամբ վերահսկել է ոսկու արդյունահանումը տարածաշրջանում, իսկ այդ վայրերում առկա ազնիվ մետաղն ամենամաքուրն էր համարվում, հետևաբար նաև ամենապահանջվածը շուկայում:

 «Դժվար է պատկերացնել, որ այսօր որևէ մեկը նույնպիսի հարստություն ունենա», - ասել է կազմակերպիչը:

9-րդ դարում մալիական ոսկին օգտագործվել է դինարի հատման համար, որն այն ժամանակ իշխող արժույթն էր:

 

Գիտնականները պարզել են՝ ով է եղել պատմության ամենահարուստ մարդը