Օգտատերերը հայտնել են Telegram-ի աշխատանքում խափանումների մասին

04:57 • 02.02.19

Telegram-ի օգտատերերը հայտնել են մեսենջերի աշխատանքում խափանումների մասին: Այս մասին հաղոդում է TACC-ը՝ վկայակոչելով Down Detector պորտալը, որը հետևում է հայտնի ինտերնետային ռեսուրսներում խափանումներին:

Պորտալի տվյալներով՝ խափանումը տեղի է ունեցել հինգշաբթի՝ երևանյան ժամանակով ժամը 23:30-ի սահմաններում: Օգտատերերի մեծ մասի (55%) մոտ միացման հետ կապված խնդիրներ են առաջացել, իսկ մի մասի (33%) մոտ էլ խնդիրներ էին  ի հայտ գալիս հաղորդագրություններ ուղարկելիս կամ ստանալիս: Ոմանց էլ (11%) չէր հաջողվում ներբեռնել կայքէջը:

Խափանումների վերաբերյալ առավել շատ բողոքներ են գրանցվել Ռուսաստանի եվրոպական հատվածից, ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Արգենտինայից և մի շարք այլ երկրներից:

Օգտատերերը հայտնել են Telegram-ի աշխատանքում խափանումների մասին