Bentley-ն ներկայացրել է Bentayga-ի՝ սահմանափակ քանակությամբ արտադրված մոդելը (լուսանկարներ)
Բրիտանական Bentley մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է լյուքս դասի Bentayga արտաճանապարհային մեքենայի նոր, սահմանափակ քանակությամբ արտադրված մոդելը:
Ինչպես նշում է Luxury Launches-ը, այն արտադրվել է ընդամենը տասը օրինակով՝ հատուկ ճապոնական շուկայի համար:
Մեքենան ենթարկվել է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին դիզայներական փոփոխությունների: Մինչդեռ տեխնիկական բնութագրի փոփոխության մասին տեղեկություն չկա:
Bentley Bentayga by Mulliner կոչվող մոդելի գինը 285 000 դոլար է: Նախնական պատվերների առաքումը կսկսվի 2019 թ. սկզբին:


















