Honda-ն «ոսկեպատել է» սպորտային մեքենաներն ու մոտոցիկլետները

23:55 • 02.02.19

 

Ճապոնական Honda ընկերությունն Ավստրալիայի շուկայում իր ներկայության 50-ամյակը տոնել է ոսկեգույն թաղանթով պատված NSX սուպերքարի, Type R հոթ-հեթչի, մոտոցիկլտների և մարգագետնի խոտը հնձող մեքենայի թողարկմամբ:

Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, այդ ողջ ընթացքում մեքենաշինական ընկերությունն ավելի քան 5 մլն արտադրանք է վաճառել, այդ թվում նաև այգեգործական տեխնիկա:

 Ընկերության ոսկեպատ նորույթները գնել հնարավոր չէ: Դրանք ներկայացվել են մեկական օրինակով և օգտագործվելու են գովազդային նպատակներով` Ավստրալիայում:

 

 

 

Honda-ն «ոսկեպատել է» սպորտային մեքենաներն ու մոտոցիկլետները