Վարորդները դժգոհել են Tesla-ի՝ ցրտի պատճառով արգելափակվող դռներից (տեսանյութ)
Ամերիկացի վարորդները բողոքել են Tesla Model 3 էլեկտրական մեքենաներից՝ պատմելով, որ ցուրտ եղանակի դեպքում փոխադրամիջոցի դռներն ավտոմատ արգելափակվում են, ինչի պատճառով իրենք ստիպված են լինում մի քանի րոպե տաքացնել դուռը, գրում է life.ru-ն:
Էլեկտրական մեքենաների տերերի խոսքով՝ խնդիրն առաջանում է 0-ից ցածր ջերմաստիճանի դեպքում: Որպես ապացույց՝ նրանցից ոմանք սոցցանցերում տեսանյութեր են հրապարակել՝ ցույց տալով՝ ինչպես են ձմռան ցուրտ եղանակին փորձում բացել սառած բռնակները:
Մասնագետների խոսքով ՝ խնդիրը խոնավությունն է, որը ներթափանցում է մեքենայի բռնակի ներսն ու սառույցի վերածվում:
Այս մոդելի էլեկտրական մեքենաներն ունեն դռների բռնակների հատուկ համակարգ, որոնք քողարկված են դռան ներսում ու դուրս են գալիս միայն տիրոջ «հրահանգով»: Սակայն եթե 0-ից ցածր ջերմաստիճան է լինում, համակարգը չի արձագանքում:
Ըստ այդմ՝ մասնագետները խորհուրդ են տալիս մեքենաները կայանել ավտոտնակում, կամ էլ վարսահարդարիչի կամ տաք ջրի միջոցով հալեցնել սառույցը:
.@elonmusk .@Tesla I love you but can you hire a designer/engineer from places where the weather gets bad so that we don’t have to deal with bad design like this again?? This is after 30+ minutes of preheating the car to 80 degrees. Also wipers and side mirrors were frozen too pic.twitter.com/HO8igw131x
— sa ra (@sarahthanif) January 30, 2019










