Եկատերինբուրգի երկնքում «3 արև» է նկատվել

13:09 • 05.02.19

Ռուսական Եկատերինբուրգ քաղաքի բնակիչները փետրվարի 5-ի առավոտյան երկնքում միանգամից «3 արև» են նկատել, ինչն իրականում տեսողական խաբկանք է ու կապ ունի քաղաքը պատուհասած անոմալ ցրտի հետ:

Ինչպես նշում է ria.ru-ն, արտասովոր բնական երևույթը կոչվում է Հալոյի էֆեկտ: Ըստ մասնագետների՝ բնության հազվագյուտ երևույթներից մեկը տեղի է ունենում այն ժամանակ, երբ արևի լույսը բախվում է մթնոլորտում եղած սառույցի անիզոտրոպ բյուրեղիկներին:

«Սառած օդում կան սառցե բյուրեղներ, որոնց միջոցով արևի ճառագայթները բեկվում են: Դա հանգեցնում է Հալոյի էֆեկտին: Հիմա արևը ցածր դիրքում է, ուստի՝ Հալոյի էֆեկտին կարելի է դեռ երկար ժամանակ հետևել»,-մեկնաբանել է Ուրալի հիդրոմետկայանի գլխավոր օդերևութաբան Գալինա Շեպորենկոն:

Աղբյուրը մանրամասնում է, որ փետրվարի 5-ին Եկատերինբուրգում գրանցվել է -34, իսկ քաղաքի որոշ հատվածներում էլ՝ -41 աստիճան ցուրտ:

Եկատերինբուրգի երկնքում «3 արև» է նկատվել