Ռուսաստանը մտադիր է նոր հրթիռային համակարգ զարգացնել միջուկային զենքի պայմանագրից դուրս գալուց հետո
Ռուսաստանը հայտարարել է, որ մտադիր է նոր հրթիռային համակարգ զարգացնել, երբ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն դուրս գան Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից:
Այս մասին գրում է BBC News-ը՝ նշելով, որ միջուկային զենքի պայմանագիրը երկու երկրին արգելում էր նման հրթիռների օգտագործումը:
Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը դադարեցնում է իր պարտականությունների կատարումը պայմանագրի շրջանակներում՝ Ռուսաստանին մեղադրելով դրա կետերը խախտելու մեջ:
Հաջորդիվ նման հայտարարությամբ հանդես եկավ նաև Ռուսաստանը: Այս որոշումները մտահոգություն են առաջ բերել միջազգային հանրության շրջանում՝ պայմանավորված զենքերի ստեղծման նոր մրցակցության ի հայտ գալով:










