Ներկայացվել է Viber-ի նոր ինտերֆեյսը (տեսանյութ)
Viber մեսենջերը ստացել է թարմացումներ, որոնց շնորհիվ զգալի փոփոխություններ են տեղի ունեցել նաև ինտերֆեյսում: Այս մասին ասվում է ընկերության պաշտոնական բլոգում:
Նոր կարգավորումների շնորհիվ այժմ կառավարման վահանակում կլինի միայն երեք պատկերակ՝ «Չաթեր», «Զանգեր» և «Ավելին»: Ստեղծողներն ընդգծում են, որ նոր ինտերֆեյսի շնորհիվ մեսենջերը շատ ավելի հարմար է դարձել օգտագործման համար:
Նրանք նաև անդրարձել են արդեն իսկ արված փոփոխություններին՝ նշելով, որ նախորդ տարում իրենց հաջողվել է երկու անգամ արագացնել մեսենջերի աշխատանքն ու բարելավել զանգերի և տեսազանգերի որակը:










