Բնապահպանները պարզաբանել են, թե ինչու մարդկությունը պետք է հրաժարվի մսից

23:31 • 06.02.19

Խոշոր կենդանիների շուրջ 150 տեսակ կարող է անհետանալ Երկրի երեսից առաջիկա տարիներին՝ գիշատիչների որսի, ձկնորսության և նրանց բնակության վայրն արոտավայրերի վերածելու պատճառով:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, նման եզրակացության են եկել բնապահպանները, որոնց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «շուտով մենք բառացիորեն կսպառենք Երկրի մեգաֆաունայի մնացորդները»:

«Որսորդությունից բացի նրանց կյանքին սպառնում է նաև ավանդական չինական բժշկությունը, ինչպես նաև բնակմիջավայրի դեգրադացիան: Եթե մենք կանգ չառնենք, ֆաունայի 70 տոկոսի թվաքանակը կտրուկ կկրճատվի, ևս 60 տոկոսը կարող է իսպառ անհետանալ», - հայտարարել է ԱՄՆ Օրեգոն նահանգի համալսարանի գիտնական Ուիլյամ Ռիփլը:

Գիտնականները Երկրի պատմության մեջ կենդանատեսակների զանգվածային անհետացման 5 խոշորագույն դեպք են առանձնացնում:

Երկու տարի առաջ բնապահպանները հայտարարել էին, որ մոլորակում այժմ տեղի է ունենում կենդանիների զանգվածային անհետացման նոր՝ վեցերորդ փուլը:

Նրանց կարծիքով՝ դա պայմանավորված է երկու հիմնական գործոնով՝ Աֆրիկայում և Հարավային Ամերիկայում բնակչության թվաքանակի պայթյունավտանգ աճով և մսի ու ողջ աշխարհում կաթի արտադրության կտրուկ աճով:

 

  

Բնապահպանները պարզաբանել են, թե ինչու մարդկությունը պետք է հրաժարվի մսից