Չինական արբանյակը ցույց է տվել Լուսնի հակառակ կողմը
Թեև մարդիկ զրկված են Լուսնի հակառակ կողմը տեսնելու հնարավորությունից, սակայն ժամանակակից տեխնոլոգիաները լրացնում են այդ բացը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, չինական Longjiang-2 արբանյակը լուսանկարել է Լուսնի՝ մարդկանց համար մեծ հետաքրքրություն ներկայացնող հակառակ կողմը:
Ի դեպ, լուսանկարի ներքևի աջ անկյունում երևում է Երկիրը:
Երբ արբանյակը ֆիքսել է ուշագրավ կադրը, սիրողական մակարդակով տիեզերքի ուսումնասիրմամբ զբաղվողների թիմը պատկերը ներբեռնել է Նիդեռլանդներում գտնվող Dwingeloo Radio Telescope սարքի միջոցով:
Լուսանկարն արվել է փետրվարի 3-ին: Կադրի առանձնահատկությունն այն է, որ ամբողջապես երևում են և՛ Լուսինը, և՛ Երկիրը:










