Իրանը մեկ ամսվա ընթացքում արդեն սեփական արտադրության երկրորդ արբանյակն է արձակել

13:10 • 07.02.19

Իրանի պաշտպանության նախարարի տեղակալ Քասեմ Թաղիզաձեն հայտնել է «Դուսթի» կապի արբանյակի արձակման մասին, գրում է РИА Новости-ն: 

Ավելի վաղ Իրանի հաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախահար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմին հայտնել էր արբանյակի ստեղծման մասին և հավելել, որ իրենք սպասում են Պաշտպանության նախարարության վերջնական հաստատմանը՝ արբանյակը Երկրի ուղեծիր արձակելու համար:

Հունվարի կեսին Իրանն արձակել էր հայրենական արտադրության արբանյակներից մեկը, «Պայամ» արբանյակը, սակայն, հնարավոր չէր եղել ուղեծիր դուրս բերել:

Ավելի վաղ երկրի պաշտպանության նախարար Ամիր Հաթամին հայտնել էր, որ Թեհրանը պատրաստվում է արբանյակն արձակել երկրում Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-րդ տարվան ընդառաջ, որը տոնվում է փետրվարի սկզբին: 

Երկրի ուղեծիր արբանյակների արձակման փորձերն արվել էին մի շարք երկրների՝ Իրանի հրթիռների արձակման պատճառով ունեցած մտահոգության ֆոնին:  



Իրանը մեկ ամսվա ընթացքում արդեն սեփական արտադրության երկրորդ արբանյակն է արձակել