2018-ը դարձել է չորրորդ ամենաշոգ տարին պատմության մեջ. NASA

06:06 • 07.02.19

2018-ը դարձել է ամենատաք տարիներից մեկը մետեոհետազոտության 139-ամյա պատմության ընթացքում: Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ` հայտնել են NASA-ի գիտնականները:

Միաժամանակ, ըստ NASA-ի, 2018-ը համարվում է չորրորդ ամենաշոգ տարին: «2018-ը դարձավ չափազանց տաք տարի` շարունակելով գլոբալ տաքացման երկարամյա միտումը»,- ասել է NASA-ի գիտնական Գեվին Շմիդտը:

«Գլոբալ տաքացման ազդեցությունն արդեն զգացվում է. ջրհեղեղներ, շոգ, առատ տեղումներ և էկոհամակարգի փոփոխություն»,- ընդգծել է նա:

1880 թվականից ի վեր Երկրի մակերևույթի միջին ջերմաստիճանը բարձրացել է մոտավորապես մեկ աստիճանով, ինչի պատճառը մարդու ակտիվությունն է:

2018-ը դարձել է չորրորդ ամենաշոգ տարին պատմության մեջ. NASA