Նյու Յորքում աճուրդի է հանվել ՆԱՍԱ-ի հայտնի առաքելությունները պատկերող լուսանկարների հավաքածուն (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքի աճուրդի տներից մեկում աճուրդի է հանվել Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) հայտնի առաքելությունների լուսանկարների հավաքածուն, գրում է Daily Mail-ը:
Լուսանկարները պատկերում են Նիլ Արմսթրոնգի՝ Լուսնի վրա կատարած առաջին քայլերը, լուսնային բնապատկերներ, երկնային մարմնի վրա տիեզերագնացների թողած ոտնահետքը, տիեզերագնացներին՝ թռիչքի պահին, համաժողովների ու մարզումների ժամանակ և այլն:
Հավաքածուն ներառում է կադրեր 1960-2002 թվականներին կատարված հայտնի տիեզերական ծրագրերից:
Ակնկալվում է, որ հավաքածուն կվաճառվի 6000-9000 դոլարով:






















