Նոր Զելանդիայի խոշորագույն սառցադաշտից հսկայական սառցաբեկորներ են անջատվել
Հսկայական սառցաբեկորներ են անջատվել որ Նոր Զելանդիայի խոշորագույն Թասմանյան սառցադաշտից:
Ինչպես տեղեկացնում է BBC News-ը, դրանք լցրել են «Մաունթ Քուկ» ազգային պարկի ստորոտներին հալոցքային ջրերից գոյացած լճի մեկ չորրորդը:
Լիճն սկսել է առաջանալ 1970-ականներին, երբ սառցադաշտն արագորեն փոքրանում էր, որն, ըստ մասնագետների, պայմանավորված է գլոբալ տաքացմամբ:
Ըստ աղբյուրի՝ պոկված սառցաբեկորները նման են կողաշրջված հսկայական երկնաքերերի, որոնք ընկել են ջրի վրա:










