Ռուս տիեզերագնացները 2031թ.-ին վայրէջք կկատարեն Լուսնի վրա

10:28 • 09.02.19

2031 թվականին առաջին ռուս տիեզերական արշավախումբը վայրէջք կկատարի Լուսնի վրա, ինչից հետո նման թռիչքներն ամենամյա կդառնան, գրում է РИА Новости-ն՝ «Ռոսկոսմոս» տիեզերական գործակալության Մեքենաշինության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի փաստաթղթերին հղումով:

«Առաքելության նպատակը՝ Լուսնի վրա առաջին արշավախմբի վայրէջք»,- ասված է 2031թ.-ի ծրագրում:


Պարզաբանման մեջ նշվում է, որ անձնակազմի անդամները պետք է «Լուսնի վրա տիեզերագնացների գործունեության գործողություն մշակեն» և «Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հրահանգով աշխատանքներ իրականացնեն»:

2032թ.-ի համար նախատեսվում է Երկրի արբանյակ լուսնամոբիլ՝ տիեզերագնացների համար լուսնային մակերևույթի վրա տեղաշարժվելու մեքենա ուղարկել: Նույն թվականին Լուսին կուղարկվի նաև տիեզերագնացների երկրորդ արշավախումբը:

Գործակալության ծրագրերի համաձայն՝ 2034թ.-ին կսկսվեն լուսնային բազայի կառուցման աշխատանքները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ռոսկոսմոս»-ը վերջնականապես հաստատել է լուսնային թռիչքների համար նախատեսված «Ենիսեյ» գերծանր տեսակի հրթիռակրի ամենից նախընտրելի տեսքը:

Ռուս տիեզերագնացները 2031թ.-ին վայրէջք կկատարեն Լուսնի վրա