Շանհայում բացվել է աշխարհի ամենաերկար կամուրջը՝ ստեղծված 3D տպագրության միջոցով (լուսանկարներ)

23:52 • 10.02.19

Պեկինի ճարտարապետության համալսարանական դպրոցի մասնագետների թիմը 3D տպագրության միջոցով 26,3 մետր երկարությամբ բետոնե կամուրջ է պատրաստել, որը նրանց պնդմամբ ամենաերկարն է աշխարհում:

Ինչպես հայտնում է Dezeen պորտալը, 3,6 մետր լայնությամբ հետիոտն կամուրջն անցնում է Շանհայում գտնվող ջրանցքի վրայով: Կամուրջը նախագծել են ճարտարապետական դպրոցի գիտնականները:

Նրանց խոսքով՝ կամրջի աղեղնաձև տեսքը փոխառել են Չինաստանի ամենահին կանգուն կամրջից:  

Հաստատության կարծիքով՝  կամրջի կառուցումը նշանակալի քայլ է տեխնոլոգիական հմտություններն առօրյա կյանքում օգտագործելու մշակույթի ձևավորման հարցում:

Կամուրջը կառուցվել է 176 բետոնե կտորից, որոնք տպվել են երկու ռոբոտ սարքի օգնությամբ: Բոլոր բաղադրիչները տպվել են 450 ժամում:

 

Շանհայում բացվել է աշխարհի ամենաերկար կամուրջը՝ ստեղծված 3D տպագրության միջոցով (լուսանկարներ)