Վենեսուելայում տեսագրել են երկնաքարի ընկնելու պահը

21:41 • 10.02.19

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում պատկերվում է, թե ինչպես է երկնաքարն ընկնում Վենեսուելայում:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, ականատեսների կողմից նկարահանված կադրերում երևում է, թե ինչպես է անհայտ երկնային մարմինն այրվում մթնոլորտում, այնուհետև անհետանում հորիզոնից այն կողմ:

Տեղի լրատվամիջոցների տվյալներով՝ օբյեկտը տեսնել հնարավոր է եղել Կարակասի, Կարաբոբոյի, Արագուայի և Գուարիկոյի շրջանում:

Վենեսուելայում տեսագրել են երկնաքարի ընկնելու պահը