Վենեսուելայի հյուսիսում երկնաքարի ընկնելը և դրա հետևանքները՝ տեսանյութերով

13:37 • 11.02.19

Համացանցում տարածվել են Վենեսուելայի հյուսիսում երկնաքարի ընկնելը և դրա հետևանքները ցուցադրող տեսանյութեր:


Նշվում է, որ օրերս Վենեսուելայի Արագուա, Կարաբոբո, Գուարիկո, ինչպես նաև մայրաքաղաք Կարակասի բնակիչները գիշերային երկնքում վառ լուսարձակման ականատես են եղել, գրում է ntn24.com-ը:


Հրե գունդն ընկել է Վալենսիայի մոտակայքում և, ականատեսների համաձայն, խոտածածկ տարածքի հրդեհման պատճառ դարձել:


Օգտատերերի համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 9-ին:

 

 

Վենեսուելայի հյուսիսում երկնաքարի ընկնելը և դրա հետևանքները՝ տեսանյութերով