Ավստրալացի գիտնականները չինացի բժիշկներին մեղադրել են բանտարկյալների ներքին օրգանների զանգվածային գողության համար
Ավստրալիայի Մակքուորի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ չինացի հետազոտողներն իրենց փորձարկումների մեծ մասի համար բանտարկյալների մարմնից ապօրինի կերպով վերցված օրգաններ են օգտագործում, գրում է BMJ-ն, ընդ որում՝ ավստրալացի գիտնականները կարծում են, որ այդ նպատակի համար կարող են օգտագործվել քաղբանտարկյալների օրգանները:
Ինչպես նշում են ավստրալացի հետազոտողները, նման կասկածներ ի հայտ են եկել դեռևս 90-ականների վերջին, իսկ 2000-ականների սկզբին ապացույցներ են հայտնաբերվել: Մասնավորապես, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում խոստովանել են, որ հետազոտությունների նպատակով օգտագործվող օրգանների մի մասը, իսկապես, բանտարկյալների մարմնից է վերցվում:
Ավստրալացիների կարծիքով՝ բժիշկները հաճախ նման դեպքերում վիրահատության թույլտվություն չեն ունենում, իսկ այդ մեթոդին դիմում են այն ժամանակ, երբ ծանր հիվանդությունների ուսումնասիրությունը կապված է «անհայտ ծագման» օրգանների հետ:










