Իլոն Մասկը նշել է դեպի Մարս ուղևորության մեկ տոմսի արժեքը

23:55 • 12.02.19

Ամերիկյան SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը կանխատեսել է, որ ապագայում դեպի Մարս ուղևորության արժեքը կկազմի մինչև 100 000 դոլար: Այս մասին նա գրել է Twitter-ում:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, գործարարի խոսքով՝ Կարմիր մոլորակ թռչելու համար մեկ տոմսը զբոսաշրջիկներին կարժենա 500 000 դոլար: Ինչպես նա նշել է, հետադարձ տոմսն անվճար է լինելու: Նրա խոսքով՝ դա բավականին մատչելի գին է տարբեր երկրների բնակիչների համար: 

Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, SpaceX-ը ցույց է տվել, թե ինչպիսի տեսք կունենա ղեկավարվող թռիչքը դեպի Մարս: Առաջին թռիչքը նախատեսվում է իրականացնել 2022-ին:

 

 

 

Իլոն Մասկը նշել է դեպի Մարս ուղևորության մեկ տոմսի արժեքը