Ինչպես ապրել մինչև 100 տարեկան. ՌԴ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Լեյլա Ադամյանը կիսվել է մասնագիտական գաղտնիքով

22:46 • 13.02.19

Ռուսաստանի Դաշնության առողջապահության և սոցիալական զարգացման նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, Բժշկական գիտությունների ակադեմիայի անդամ Լեյլա Ադամյանը պատմել է, թե մարդն ինչ կարող է անել 100 տարի ապրելու համար:

Ադամյանի խոսքով՝ մարդու երկարակեցությունը 50 տոկոսով կախված է նրա գեներից, իսկ մյուս կեսը՝ սովորություններից:

«Դրանք հիմնականում մոտիվացված մարդիկ են, որոնք ունեն նպատակներ, ով ունի սիրած աշխատանք, պարտականություններ ընտանիքի նկատմամբ, պետության հանդեպ: Կյանքի տևողությունը 50 տոկոսով կախված է գենետիկայից և սովորություններից, 20 տոկոսով՝ բժշկության մակարդակից, 15 տոկոսով՝ ժառանգականությունից և ևս 15 տոկոսով՝ էկո-համակարգից»,- Rusarminfo-ն մեջբերում է բժշկուհու խոսքը, որով նա հանդես է եկել «Առողջ հասարակություն» համաժողովում:

Նա հավելել է, որ տվյալ հարցում շատ բան կախված է մարդու նախասիրություններից:

 

 

Ինչպես ապրել մինչև 100 տարեկան. ՌԴ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Լեյլա Ադամյանը կիսվել է մասնագիտական գաղտնիքով