Ուզբեկստանում տան վերանորոգման ժամանակ դինոզավր հիշեցնող կենդանու կմախք է հայտնաբերվել
Ուզբեկստանի արևելքում գտնվող Ֆերգանի մարզի գյուղերից մեկի բնակիչը տան վերանորոգման աշխատանքների ժամանակ դինոզավր հիշեցնող կենդանու կմախք է հայտնաբերել, գրում է РИА Новости-ն՝ ուզբեկական «Ազգային խոսք» թերթին հղումով:
«Հայտնաբերված ոսկորներից երևում է, որ կենդանու մոտ առկա են եղել զարգացած երկար ոտքեր, մեծ գլուխ, ճկուն ողնաշար, պոչ ու պարանոց: Այն թռչնի է հիշեցնում»,- գրում է թերթը:
Տունը, որտեղ հայտնաբերվել է արտասովոր կենդանու կմախքը, կառուցվել է 1969թ.-ին: Այդ տարիներին շինարարությունն իրականացվում էր սուղ ժամկետներում՝ առանց շինարարության պատշաճ վերահսկողության և հաշվարկների:
Թերթը հավելում է, որ այս եզակի բացահայտման վերաբերյալ ճշմարտությունը հասկանալու համար հնագետների օգնությունն է հարկավոր, որոնք էլ գիտական եզրակացությունների կհանգեն:










