Հռոմի պապը Վատիկանում ընդունել է Microsoft ընկերության նախագահին և զրուցել արհեստական բանականության մասին
Հռոմի Ֆրանցիսկոս պապը երեկ երեկոյան Վատիկանում ընդունել է Microsoft ընկերության նախագահ Բրեդ Սմիթին, այս մասին գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով Սուրբ աթոռի պաշտոնական ներկայացուցիչ Ալեսանդրո Ջիզոտիին:
Նշվում է, որ կաթոլիկ աշխարհի առաջնորդը խոսել է Սմիթի հետ արհեստական բանականության ոլորտում մշակումների հեռանկարների մասին:
Զրույցի ընթացքում ընկերության նախագահը շոշափել է արհեստական բանականության՝ ի շահ հասարակության օգտագործման անհրաժեշտության հարցը, ինչպես նաև պատմել է թվային տեխնոլոգիաների զարգացման հարցում գլոբալ առումով առկա բացը հաղթահարելու հնարավոր ճանապարհների մասին:
Ֆրանցիսկոս պապին նաև տեղեկացրել են, որ Microsoft-ը մտադիր է Կյանքի քահանայապետական ակադեմիայի հետ համատեղ միջազգային մրցանակ ստեղծել արհեստական բանականության էթիկայի ոլորտում:










