Յակուտիայում սրտի տեսքով ալմաստ են հայտնաբերել սիրահարների տոնին ընդառաջ
Բնությունը խորհրդանշական նվեր է մատուցել սիրահարների տոնին ընդառաջ, որը բազմաթիվ երկրներում նշում են փետրվարի 14-ին:
Ինչպես հաղորդում է Вести-ն, հունվարի 23-ին Յակուտիայում 65,7 կարատանոց ալմաստ է հայտնաբերվել, որն իր ձևով սիրտ է հիշեցնում:
Թանկարժեք քարը բարձրորակ հատկանիշներ ունի, իսկ տարիքը, մասնագետների գնահատմամբ, հաշվարկվում է ավելի քան 300 մլն տարի: Մասնագետի խոսքով՝ բնության մեջ չափազանց հազվադեպ են պատահում ճանաչելի տեսքով ալմաստներ, որոնք կարող են նման լինել ինչ-որ առարկայի:
Մասնագետներն այժմ պետք է մանրակրկիտ ուսումնասիրության ենթարկեն զարմանահրաշ գտածոն և գնահատեն այն:










