Bentley Bentayga-ն դարձել է աշխարհում ամենաարագընթաց արտաճանապարհային մոդելը (լուսանկարներ)
Բրիտանական Bentley մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է Bentayga մոդելի կատարելագործված Bentayga-Speed տարբերակը, որն արտադրողի պնդմամբ` աշխարհում ամենաարագընթաց արտաճանապարհային մոդելն է:
Ինչպես նշում է motor.ru-ն, նորույթի զարգացրած առավելագույն արագությունը 306 կմ/ժ է, ինչը 1 կմ/ժ-ով գերացանցում է Lamborghini Urus-ի ցուցանիշը:
Նորույթը համալրված է 6 լ աշխատանքային ծավալով, 635 ձիաուժ հզորությամբ երկտուրբո W12 շարժիչով, որը 0-100 կմ/ժ արագություն է զարգացնում 3,9 վայրկյանում:
Մեքենայի համաշխարհային պրեմիերան կկայանա Ժնևի միջազգային ավտոսրահում:














