Իլոն Մասկը կատարել է Twitter-ի իր հետևորդներից մեկին տված խոստումը՝ Tesla մեքենաներում երկու նոր գործառույթ «ներդնելով»
Tesla ընկերության էլեկտրամեքենաներում ծրագրային ապահովման մեջ երկու նոր գործառույթ է հայտնվել՝ «շան ռեժիմը» և «պահակի ռեժիմը»: Այս մասին տեղեկանում ենք ընկերության թվիթերյան էջից:
Դեռևս անցած տարվա հոկտեմբերին ընկերության համահիմնադիր Իլոն Մասկն արձագանքել էր Twitter-ում իր հետևորդներից մեկի խնդրանքին՝ խոստանալով մեքենաներում ընտանի կենդանիների համար նախատեսված հատուկ ռեժիմ ներդնել:
«Շան ռեժիմը» թույլ է տալիս կենդանիներին թողնել մեքենայում: Համակարգը կարգավորում է մեքենայի սրահի ջերմաստիճանը, որպեսզի կենդանիներն իրենց հարմարավետ զգան: Ռեժիմն ակտիվացնելիս էկրանին հայտնվում է «իմ տերը շուտով կվերադառնա» գրությունը:
Մյուս նոր ռեժիմն առևանգման դեմ կատարելագործված համակարգ է. սրահում գտնվող համակարգը ֆիքսում է կայանած մեքենային չափից շատ մոտեցող ցանկացած անձի և անմիջապես այդ մասին ծանուցում մեքենայի տիրոջը:










