Իրանը ներկայացրել է սեփական արտադրության նոր սուզանավը

21:46 • 17.02.19

Իրանի նախագահ Հասան Ռոհանին կիրակի հանդիսավոր կերպով ներկայացրել է սեփական արտադրության Fateh նոր սուզանավը, որը համալրված է թևավոր հրթիռներով:

Ինչպես փոխանցում է Press TV իրանական հեռուստաալիքը, սուզանավը կշռում է 527 տոննա, այն համալրված է ժամանակակից սպառազինմամբ՝ ականներով, ծովային ռումբերով և թևավոր հրթիռներով, որոնք կարող են արձակվել ստորջրյա դիրքից:

Նշվում է, որ արարողությունը տեղի է ունեցել Հորմոզգան նահանգի Բենդեր Լենգե նավահանգստային քաղաքում:

Իրանի ՊՆ ներկայացուցիչ Ամիր Ռաստեգարիի խոսքով՝ սուզանավի ստեղծումն իրականացվել է իրանական ռազմածովային ուժերի արդիականացման ծրագրի շրջանակներում:

 

Իրանը ներկայացրել է սեփական արտադրության նոր սուզանավը