Իսրայելը տիեզերանավ կուղարկի դեպի Լուսին

17:10 • 20.02.19

Փետրվարի 22-ին Լուսին կուղարկվի իսրայելական առաջին՝ «Բերեշիթ» տիեզերանավը, որի վայէջքից հետո Իսրայելն ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Չինաստանից հետո դեպի Երկրի արբանյակ տիեզերանավ ուղարկած 4-րդ պետությունը կդառնա, գրում է scmp.com կայքը:

Կայքը գրում է, որ ծրագրի ֆինանսավորման մեծ մասը ստացվել է անհատ բարերարների կողմից:


«Բերեշիթ»-ի ճամփորդությունը շուրջ 2 ամիս կտևի: Այն 600 կգ քաշով և 100 մլն դոլարով Լուսնի վրա վայրէջք կատարած ամենափոքր ու ամենաէժան տիեզերանավը կդառնա:

Տիեզերական սարքը Լուսնի վրա գիտական փորձարկումներ կկատարի, որի շրջանակում կչափվի լուսնային մագնիսական դաշտը:

Իսրայելը տիեզերանավ կուղարկի դեպի Լուսին