Եվրոպացի գիտնականներն առաջարկել են պոռնոգրաֆիայի ուսուցումը ներառել դպրոցական ծրագրում

06:26 • 21.02.19

Իռլանդիայի ազգային համալսարանի գիտնականներն առաջարկել են պոռնոգրաֆիայի ուսուցումը ներառել դպրոցական ծրագրում: Նրանց կարծիքով` դասընթացը կօգնի նոր սերնդին պատրաստվել իրական սեռական կյանքին: Այդ մասին РЕН ТВ-ի փոխանցմամբ` գրում է The Sun-ը:

Աղբյուրի հաղորդմամբ` գիտնականները նշել են, որ դեռահասները, որոնք ինքնուրույն են ծանոթանում պոռնոգրաֆիային, ճիշտ չեն հասկանում, թե ինչ է կատարվում էկրանի այն կողմում և տեսածն ընկալում են որպես իրական վարքագծի դրսևորում, ինչը կարող է հետագայում բացասական ազդեցություն ունենալ նրանց առողջության և ինքնագնահատականի վրա: Ըստ փորձագետների` հատուկ դասընթացը կօգնի հստակ տարբերակել իրականն ու երևակայականը:

Առաջարկությունն աջակցություն է ստացել Անձնական, սոցիալական, բժշկական և տնտեսական կրթության ասոցիացիայում (PSHE), որը համակարգում է դպրոցական ուսումնական ծրագրերը: Ենթադրվում է, որ սեռական և առողջական կրթության մասնագիտացված դասընթացը դպրոցներում կներդրվի 2020 թվականի սեպտեմբերի 1-ից:

Ներկայում, սեռական կրթության դասընթացներ անցկացվում են եվրոպական մի շարք երկրների ուսումնական հաստատություններում` մասնավորապես` Իսպանիայում:

Եվրոպացի գիտնականներն առաջարկել են պոռնոգրաֆիայի ուսուցումը ներառել դպրոցական ծրագրում