Ներկայացվել են Samsung-ի նորարար Galaxy 10 և Galaxy 10+ մոդելները (ուղիղ)

00:34 • 21.02.19

Առաջին Galaxy մոդելի թողարկումից 10 տարի անց ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի Galaxy S10 և Galaxy S10 +, Galaxy S10 e  սմարթֆոնները, որոնք համալրված են ընկերության համար առաջին Infinity O AMOLED էկրանով:

Նորույթը համալրված է մատնահետքի ուլտրաձայնային սկաներով, որը թույլ չի տա օտարներին կեղծել մատնահետքը: Կերամիկական կորպուսով սմարթֆոնները հասանելի կլինի սպիտակ, սև և դեղին երանգներով:

Գաջեթի 12 մեգապիքսել տեսախցիկը թույլ է տալիս գեղեցիկ բնապատկերներ և ամբողջական համայնապատկերներ ստանալ ցանկացած անկյան տակ նկարելիս: Նորարար տեսախցիկը թույլ է տալիս նաև որակյալ տեսանյութեր նկարահանել, ապա կիսվել դրանցով սոցցաներում:

Բացի այդ, սմարթֆոնը համալրված է 2 դիմացի տեսախցիկով, որոնք կօգնեն առավել լավ լուսանկար ստանալ: Այն ներկայանում է որպես առաջին սմարթֆոնն աշխարհում, որը կարող է HDR10+ տեսանյութեր տեսագրել:

S10E մոդելըներկայանում է 5.8 դյույմ էկրանով, S10-ը՝ 6 դյույմ և S10 + մոդելը՝ 6.4 դյույմ էկրանով: Galaxy S10 + մոդելը համալրված կլինի 12 ԳԲ օպերատիվ և 1 ՏԲ ներկառուցված հիշողությամբ: Իսկ Galaxy S10-ը՝ 6 ԳԲ օպերատիվ և 128 ԳԲ ներկառուցված հիշողությամբ:

Galaxy S10-ը Wi-Fi 6-ի հետ համատեղ աշխատող առաջին սմարթֆոնն է, որն աշխատում է 4 անգամ ավելի արագ այնպիսի վայրերում, որտեղ մեծ թվով մարդիկ են հավաքվել:

Համագործակցությունն Instagram-ի հետ թույլ է տալիս լուսանկարն ուղարկել stories առանց հավելված մուտք գործելու: 

Galaxy S10-ը շուկայում կհայտնվի մարտի 8-ին:

Ներկայացվել են Samsung-ի նորարար Galaxy 10 և Galaxy 10+ մոդելները (ուղիղ)