«Չելսին» հոգնել է հոգեբանորեն. Մաուրիցիո Սարի
«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խոսել է իր թիմի վերջին արդյունքների մասին և իրավիճակը շտկելու վերաբերյալ վստահություն է հայտնել:
«Մրցաշրջանի սկզբում մեծ ոգևորությամբ էինք խաղում, ինչի արդյունքում կարողանում էինք շտկել սխալները: Հետո ինչ-որ պահի սկսեցինք խաղալ առանց կրքի: Հավանաբար, մենք հոգնել ենք հոգեբանորեն:
Մեզ այժմ անհրաժեշտ է ավելի լավ խաղալ պաշտպանությունում: «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում՝ առաջին գոլից հետո մենք դադարեցինք պաշտպանվել, ինչն էլ հանգեցրեց այլ սխալների: Այժմ փորձում ենք շտկել ստեղծված իրավիճակը. վերջին երկու խաղերին սկսել ենք ավելի ուշադիր գործել պաշտպանությունում:
Եթե կարողանանք պաշտպանությունում լավ խաղ ցուցադրել, ձեռք կբերենք կայունություն»,- Սարիի խոսքը մեջբերել է «Չելսիի» մամուլի ծառայությունը:










